loader
Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա. Նարեկ Բաբայան

Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա. Նարեկ Բաբայան

Պետությունը դեռ չի ընդունել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Այս գործընթացը կասեցված է առայժմ, քանի որ Դատախազությունը վերապահումներ է հայտնել։ Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի: Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա»,- մանրամասնեց Բաբայանը:

Ինչ վերաբերում է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցին, Նարեկ Բաբայանը հերքեց այն լուրերը, թե այն կառավարվում է Հրազդանի քաղաքապետի կողմից:

Նա հայտնեց, որ հյուրանոցն այս պահին տնօրինում են Ավետիսյանները։

«Այս հարցով նույնպես կառավարության որոշում կլինի» - եզրափակեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս