loader
Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել. պարզաբանում

Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել. պարզաբանում

ԱՆ Քրեակատարողական հիմնարկից հերքում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է արվել: Հայաստան 24-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից պարզաբանեցին. «Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»:

Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակի»-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարն՝ արված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Լուսանկարի հրապարակումն աղմուկ էր բարձրացրել, ինչից հետո լրատվամիջոցը լուսանկարը հեռացրեց իր էջից և ներողություն խնդրեց հրապարակման համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս