loader
Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, «Ֆեռարի»-ով էլ չեն կարող հասնել. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, «Ֆեռարի»-ով էլ չեն կարող հասնել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է քաղաքացիների սոցաիալական վիճակը:

«Ես չեմ կարծում, որ շատ պետք է խոսեմ այդ փոփոխությունների մասին, չնայած ԱԺ-ում զեկույցը ներկայացնելիս, ստիպված եմ լինելու խոսել, բայց ուզում եմ մի բան ասել: Խոսվում է հարցումների մասին, այդ նույն բանի մասին խոսում էին 2018-ի ամռանը, աշնանը, ձմռանը ընտրություններից առաջ և հետո, իսկ իրականությունն ուրիշ է: Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես շատ հաճախ մարդկանց մեջ եմ և մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է, կրկին կսկսվի ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք, թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե ցանկանան դրա հետևից «Ֆեռարի»-ով էլ հասնել, չեն կարող, իրենց էջը փակված է: Նրանք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ ապաշխարել ու ժողովրդից ներում հայցել, իրենք ուրիշ անելիք ՀՀ-ում չունեն: Բայց ասեմ, որ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու իրենց բոլոր ցանկությունները մենք երաշխավորելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետև իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է:

«Այդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք չեն կարող ունենալ: Իրենք ՀՀ-ի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող՝ ուզում է՝ միլիոն ծախսեն, ուզում է՝ միլիարդ ծախսեն»,- նկատեց Փաշինյանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս