loader
Մարգարայում ավագանի կընտրեն

Մարգարայում ավագանի կընտրեն

Գործադիրի որոշմամբ՝ եկող տարի Արմավիրի մարզի Մարգարա համայնքում ընտրություն կլինի: Այստեղ 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Ավագանու անդամ Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են վերջինիս կողմից ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, իսկ Հերմինե Ղարիբյանի, Արմեն Արամյանի և Պարույր Անտոնյանի լիազորությունները՝ վերջիններիս կողմից հրաժարականի դիմումներ ներկայացնելու հիմքերով:

Այդ հանգամանքներով պայմանավորված՝ անհնարին է դարձել Մարգարա համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու յոթ անդամից մնացել են երեքը:

Նշենք, որ Մարգարա համայնքի ավագանին ձևավորվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս