loader
Մարտի 23-ին հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Մարտի 23-ին հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մարտի 23-ին մտադիր ենք հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ անցկացնել: Այսօր՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման շաբաթօրյակ է իրականացվում: Փաշինյանը հիշեցրեց նախորդ կառավարության իրականացրած «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը, նրա կարծիքով, շատ լավ գաղափար էր:

«Բայց մենք հիմա չպիտի կրկնենք այն սխալներն ու բացթողումները, որոնք այդ ծրագրի համատեսքստում արել են: Անցյալ տարի քայլարշավի ընթացքում մենք տեսանք, թե ինչ հետևանքներ է առաջացրել «Մաքուր Հայաստանի» ոչ պատշաճ իրականացումը: Մենք համոզվեցինք, որ պարզապես աղբը տեսախցիկների առջև հավաքվել է և տեղափոխվել է տեսախցիկներից հեռու մի ինչ-որ վայր: Ամեն ինչ չէ, որ չարամտությունից է արվում, կա նաև ենթակառուցվաքծների պակաս»,- մատնանշեց նա:

Վարչապետը համայնքապետերի հետ պայմանավորվեց, որ այս շաբաթօրյակն իրականացնեն պատշաճ մակարդակով, և աղբը ոչ թե տեղից տեղափոխվի այլ վայր, այլ դրա արդյունքում հասնեն սանիտարական վիճակի զգալի փոփոխությունների:

Փաշինյանը նշեց, որ իր ղեկավարած կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցելու քաղաքականությունը: 

Կառավարության ղեկավարը կրկնեց, որ ինքը մեծ փոփոխություն կհամարի, եթե մեր երկիրը մաքրվի աղբից, մեքենաների ժանգոտած թափքերից և բուտկաներից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս