loader
Մարզերից ավտոերթով Երևան են գալիս

Մարզերից ավտոերթով Երևան են գալիս

Արարատի մարզի բնակիչներն ավտերթով կգան Երևան՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, որտեղ կամփոփվի կառավարության գործունեության 100-րդ օրը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում հայտնել է, որ ինքը ևս ավտոերթով կշարժվի Հանրապետության հրապարակ: Նա ավտոերթին կմիանա ճանապարհի այն հատվածից, որտեղ ապրիլի 21-ին ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը ևս միանում է ցույցին: Ապարանի քաղաքապետարանը հայտարարություն է տեղադրել, որտեղ բնակիչներին տեղեկացնում է ավտոերթով Երևան շարժվելու մասին: «Ապարան խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ, օգոստոսի 17-ին՝ ժամը 16:00-ին, Ապարանի քաղաքային հրապարակից կմեկնարկի ավտոերթ դեպի Հանրապետության հրապարակ: Հրապարակում կսպասեն նաև ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հանրահավաքին»,- հայտնում են քաղաքապետարանից:

Տավուշի մարզի Իջևան քաղաքից անվճար երթուղիները նաև այս տարածաշրջանի բնակիչներին կբերեն Փաշինյանի հանրահավաքին: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից Երևան՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու են արդեն մեկնել բազմաթիվ նոյեմբերյանցիներ:

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավտոմեքենաների մեծ մասի ուղղությունը նույնպես մայրաքաղաք Երևանն է: Հարյուրավոր էջմիածինցիներ վարչապետին աջակցելու են գալիս: Շիրակի մարզը ևս Փաշինյանի կողքին է: Գյումրիից նույնպես մեկնարկել է ավտոերթ:

Արցախի մեր հայրենակիցները նույնպես աջակցություն են հայտնում վարչապետին: Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու հանրահավաքին:

Հանրապետության մյուս մարզերի բնակիչները ևս ավտոերթով շարժվում են մայրաքաղաքի կենտրոն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս