loader
Մատենադարանը Լևոն Սարգսյանի հարցը կքննարկի արտահերթ նիստում

Մատենադարանը Լևոն Սարգսյանի հարցը կքննարկի արտահերթ նիստում

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն այս պահին երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հայաստան 24-ը փորձեց ճշտել, թե առաջիկայում Մատենադարանում քննարկվելո՞ւ է Լևոն Սարգսյանի՝ Հոգաբարձուների նախագահի պաշտոնից ազատելու հարցը: Մատենադարանի լրատվության ծառայությունից տեղեկացրեցին, որ հուլիսի վերջին նախատեսվում է հրավիրել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է լինելու գործող կանոնադրության մեջ փոփոխություններ, հավելումներ և ճշգրտումներ կատարելու հարցը:

Այդ նիստից հետո լրացված և ճշգրտված կանոնադրությունը կներկայացվի ՀՀ կառավարությանը: Իսկ կառավարությունն այդ հիման վրա կհաստատի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների անվանական նոր ցանկը։

Հիշեցնենք, որ պրոֆեսոր Սարգսյանը այս տարվա հունվարի 19-ից է սկսել «զբաղվել» Մատենադարանով: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում հունվարի 19-ին կայացել է Հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Սարգսյանը: Նա «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահն է, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչը (պատմական գիտությունների դոկտոր):

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս