loader

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու նիստը. օրակարգում 16 հարց է. ուղիղ

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու նիստը՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

3. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

4. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

5. Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

6. Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

7. Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

8. Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

10. Երևան համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

11. Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:

12. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:

13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:

14. «Նորիկ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

15. «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

16. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս