loader
Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան

Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտն ու որոշում կայացնելու ազատությունն այլևս երբեք կասկածի տակ չպետք է դրվեն: Այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Երևանը հզոր քաղաք է: Փաշինյանը հայ ժողովրդի առանցքային կերպարը կերտողներից հիշատակեց Ալեքսանդր Թամանյանի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի անունները: Վարչապետն ասաց, որ ժողովրդի լիազորությունը վայելող մարդկանց ամենակարևորագույն առաքելությունը մարդկանց չխաբելն է:

«Մենք ամեն պահի կարող ենք սխալվել և սխալվում ենք, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբել: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելու հնարավորությունը չկորցնելն է, մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կշտկվեն»,- նշեց վարչապետը:

Նա խոսեց նաև նոր Երևանի մասին և ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի օրինակը. «Վերջերս շատ հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին ու հիշում իր մասին գրված մի հոդված: Ինչ-որ մի երկրում հերթական մրցանակն է ստանում, որը ներառում է դրամական պարգև: Մանսուրյանը վերադառնալով ՀՀ առաջին գործերից մեկը որ անում է, գնում է հարկային ու ասում, որ եկամուտ է ստացել, որի մասին տեղյակ չեն: Հուսով եմ՝ սա նոր քաղաքացու կերպարը կլինի, որը ոչ թե պետք է մտածի՝ ի՞նչ անի հարկ չվճարելու համար, այլ հակառակը»:

Փաշինյանի խոսքով՝ պետք է երաշխավորել, որ մեր Կառավարությունում և Երևանի քաղաքապետարանում գողեր չկան: Նա նաև նշեց, որ չպետք է թույլ տան քաղաքական ռասիզմի գոյությունը:

«Մենք մեզ համարում ենք մեր ամբողջ ժողովրդի երազանքների կրողը: Եկել է այդ երազանքն իրականություն դարձնելու ժամանակը: Բոլոր նրանք, ովքեր երազել են և պատրաստ են մեր համազգային երազանքներն իրականացնելու, բոլոր այդ մարդկանց հրավիրում են համագործակցության»,- եզրափակեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս