loader
Մեր առջև դրված հիմնական խնդիրները լուծել ենք.  վարչապետ

Մեր առջև դրված հիմնական խնդիրները լուծել ենք. վարչապետ

Այսօր կառավարության նիստին, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք ուղղեց կառավարության անդամներին և ժողովրդին: Նա ասաց, որ լրանում է իր ղեկավարած կառավարության գործունեության 100-րդ օրը: Ամփոփելով կատարած աշխատանքը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրենց առջև դրված հիմնական խնդիրը լուծել են:

«Իսկ այդ խնդիրն այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության շարունակական զարգացումը: 100-րդ օրվանից հետո մենք նոր փուլ ենք թևակոխում, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է՝ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր տնտեսության համար նոր շունչ բացվի»,- նշեց գործադիր իշխանության ղեկավարը:

Նրա խոսքով՝ 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ: Փաշինյանը նշեց, որ հայ ժողովրդի կողմից իրենց առաջ դրված խնդիրներն արդյունավետ լուծվում են:

«Ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունն ու էներգիան հնարավորություն են տալու, որ մենք նոր թափով իրագործենք խնդիրները, որոնք հայ ժողովուրդը դրել է մեր առաջ։ Որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք և լուծում ենք արդյունավետ»,- ասաց վարչապետը։  

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է 16 հարց, որից 1-ը՝ գաղտնի:

Այսօր կքննարկվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի №1717–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս