loader
Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով. ԿԳ նախարար

Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով. ԿԳ նախարար

Փորձում ենք դպրոցների լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերանորոգումներ են անում, փորձում են մասնաշենքերն օգտագործել և համապատասխանեցնել շենքային հնարավորություններին, իհարկե, սա ժամանակավոր լուծում կլինի: Հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ՝ իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել: Ավելին, այն դպրոցները, որոնք այս պահին գերազանցում են աշակերտների թվով իրենց սահմանված լիցենզիաներով նշված թվերը, նրանց հաջորդ տարի պարզապես կարող է թույլ չտրվի ունենալ ընդունելություն, մինչև որ կմարի ավագ դպրոցի կամ բարձր դասարանների աշակերտների թիվը, և իրենք նոր հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,- հայտարարեց նախարարն՝ ընդգծելով, որ տարրական կրթական ծրագիրն իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա:

«Առաջին, երկրորդ երրորդ հերթի հարց չի քննարկվում այս պահին, որովհետև հերթերի սահմանման հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, և մենք դա էլ կհաստակեցնենք: Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով, ինչը մեջտեղից կհանի բազմաթիվ բողոքներ»,- շեշտեց նախարարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս