loader
ՄԵՐԺ. Միայնակ Ժանգոտ

ՄԵՐԺ. Միայնակ Ժանգոտ

ԱՍԵԼԻՔՍ

Փաստացի ճիշտ է ասել։ Սերժը։ Մերժը։ Ասել է, որ հայ  (բազմաչարչար) ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն ՀՀԿ-ն։ Ճիշտ է ասել։ Ինքն այդպես է հասկացե՞լ կասեք։ Չէ, իհարկե, չէ։ Ինքը շատ լավ էլ գյուդում ա։ Շտիրլիցին պես ա գյուդում։ Ինքը գյուդում ա, բայց ձևանում ա թե չի գյուդում, պրոստո հասկացել է այդպես, քանի որ եթե ԵՄ յոնջեքի հորդորներով, ի հակադրումն երկու ոխերիմ հարևան երկրների քաղաքական համակարգերի, Հայաստանի (բազմաչարչար) Հանրապետությունն այլևս հեչ էլ նախագահական չէ, այլ պառլամենտական, այսինքն` ժողովուրդը ընտրում է (յանիմ) ՀՀԿ-ին ու նրա խշտիլքը, ապա ՀՀԿ-ն ու նրա խշտիլքը ընտրում են ՀՀ նախագահին (յանիմ) ու վարչապետին (հիրավի), ապա և... իսկ եթե խորամուխ լինենք, հիշենք ու տեսնենք, որ այ էն վերևում գրածը, թե ժողովուրդն ընտրում է ՀՀԿ-ին ու նրա խշտիլքը իրականում այսպիսի պատկեր ունի՝ ՀՀԿ-ն վճարում է ժողովրդի ակնառու միավորներին, նրանց քարշ տալիս ընտրության և ընտրում ինքն իրեն, ապա նախագահին ապա և վարչապետին՝ ինքն իրեն ու իր խշտիլքը՝ ապա Մերժը-Սերժը, իրեն եվրոյոնջի տեղ դնելով, համա Շտիրլիցին պես գյուդանալով, շատ էլ ճիշտ է ասել։

Էն ով էր ասում՝ շախմատ ենք խաղում։ Հա, -Տեր Պետրոսյանն էր։ Մերժն էլ, չի ասում, բայց խաղում է։ Ու եթե նվաստիս հարցներ՝ խորհուրդ կտայի՝ էդ էլ չասեր, այլ ասենք՝ լրիվ յոնջա մի բան ասեր՝ յա, իրոք, կամ՝ որ ինչ անես, կամ... ասենք՝ էն մյուս միտքը, որ հայտնել էր, թե վերջապես բնակարան ունեցավ Հայաստանում։ Ու նվաստիս, թե հարցներ՝ կասեի, որ էն սափրագլուխ, ողորմելի մենթին՝ դիմակը՝ լոշտ ականջներին քաշած՝ չհրամայեր լուսաձայնա-բեկորային նռնակներ արձակել մարդկանց հենց ոտքերի տակ՝ մարդ վիրավորել ու արյուն թափել, գանդի-թափթփուկ բոԶյակների չուղարկել լուսացույց ջարդելու ու հրմշտոցներ սարքելու փորձերի՝ առանց էդ էլ իր թողած ք.քի հետագիծը գարշահոտ է։ Չնայած որ, այո, ինքը շախմատ է խաղում ու ցավում եմ, բայց լավ է խաղում։ Բայց տարեցտարի իր վարքի այս՝ դիշովի դրսևորումները, և օրինակ այն, որ Երևանում այս ցույցերի սկզբից էլ առաջ Տավուշի սահմանին թուրքը ակտիվացել էր... և էն մյուսը, և էս մյուսը...էս ամեն ինչը ղումարի, պոկերի ու բլոտի առանձնահատկություններ են ու շախմատն ու իրեն՝ յանի շախմատիստին նվաստացնում են, էլ ավելի քանի ինքը կարող է նվաստ լինել, փոքրացնում են էլ ավելի, քան ինքը կարող է կարճ լինել։

Միհրդատ Զիկատար Եվպատոր

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս