loader
Մի շարք մարզպետարանների պետական բյուջեից գումար կհատկացվի

Մի շարք մարզպետարանների պետական բյուջեից գումար կհատկացվի

Կառավարությունն Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններին գումար կհատկացնի: Հարցը կքննարկվի վաղվա գործադիրի նիստում: Այս մարզերին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2018 թվականին կհատկացվի 205,706.373 հազար դրամ՝ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով:

Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 80,239.3 հազար դրամ` Շիրակի մարզպետարանին՝ 21,875.2 հազար դրամ: Արագածոտնի մարզպետարանին կտան 26,352.7 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 29,349.5 հազար դրամ:

Սյունիքի մարզպետարանին հատկացվող գումարը կկազմի 37,013.7 հազար դրամ, իսկ Լոռու մարզպետարանին կտրամադրեն 10,876.0 հազար դրամ:

Գումարները կհատկացվեն մարզերին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Գումարները կուղղվեն համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցները, այգիները, պուրակները, խաղահրապարակները կբարեկարգվեն:

Կնորոգվեն և կկառուցվեն մարզերի համայնքային շենքերը, մշակութային տները, մանկապարտեզներն ու հանդիսությունների սրահները: Խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի խնդիրները կլուծվեն: Գումարներով նաև մարզերի մի շարք համայնքներում գիշերային լուսավորություն կանցկացվի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս