loader
Մինչև 2019թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց

Մինչև 2019թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց

Կառավարությունը թույլատրեց մինչև 2019 թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել և շահագործել: Մաքսային կետում այս պահին կուտակված աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի մաքսազերծել՝ աջ ղեկը տեղափոխելով․ առաջարկվող այս մեխանիզմին հավանություն են տվել նաև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։

Այս փոփոխության արդյունքում՝ աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել Հայաստանում:

Ի դեպ, որոշման նախագիծը կազմվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս