loader
Մկրտչյան. Օրենքը չպետք է խոչընդոտի կրթության զարգացմանը

Մկրտչյան. Օրենքը չպետք է խոչընդոտի կրթության զարգացմանը

«Համակարգային փոփոխություններ ենթադրող օրինագիծ է ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքի նախագիծը ներկայացնելիս չենք հավակնում ասելու, որ բերել ենք ինչ-որ դոգմատիկ փաստաթուղթ, որն իր մեջ չունի թերություններ և կարիք չունի զարգանալու: Այս առումով մեր բոլորի խնդիրն է քննարկելու և հասկանալու՝ անհրաժեշտություն է բարձրագույն կրթության մասին նման օրենքի նախագիծ ունենալը և որքանով է դա պայմանավորված ոլորտի զարգացման հեռանկարներով»,- «Բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրների թեմայով» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ եթե այս օրենքով փորձելու են հասարակությանը համոզել, որ Բարձրագույն կրթության ոլորտում բոլոր հարցերը լուծվելու են և բոլոր հարցերի պատասխանները որոնելու ենք այս օրենքի մեջ, բնականաբար այդպես չի:

«Օրենքը նախ և առաջ պետք է չխոչընդոտի կրթության զարգացմանը: Որևէ առողջ նախագիծ, զարգացման միտում ունեցող ծրագիր ՀՀ-ում չպետք է խոչընդոտվեն այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Օրենքն առաջինն այս խնդիրը պետք է լուծի և նպաստի զարգացմանը»,-նկատեց նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում պետք է կանաչ լույս վառվի Բարձրագույն կրթության ճանապարհին:

Գործադիրի ներկայացուցիչը նշեց, որ մեր երկրում բարձրագույն կրթության ոլորտն առանձնահատուկ է և ընդամենը բնակչության 51 տոկոսն է ներգրավված այդ համակարգում: Նախարարի տեղեկացմամբ՝ մենք եվրոպական չափանիշի ներքևի սանդղակում ենք, սակայն դա մեր երկրի պարագայում նորմալ վիճակ է;

«Մեր բարձրագույն կրթական համակարգը, եթե հաշվի առնենք իր ստացվող ֆինանսական ռեսուրսները, մասնավոր վճարները, դրամաշնորները, ապա կարող ենք ասել, որ որ այդ ոլորտն ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջավոր համալսարաններից մեկի մեկ ֆակուլտետը: Եվ այս պայմաններում մեր կրթական համակարգը կատարում է իր առջև դրված խնդիրը և կարողանում է պահպանել կրթական համակարգի հիմնական ուղենիշները»,-նկատեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս