loader
Մկրտչյան. «Թումո» կենտրոններ կբացվեն Կողբում և Վանաձորում

Մկրտչյան. «Թումո» կենտրոններ կբացվեն Կողբում և Վանաձորում

«Թումոն» շատ արագ զարգանում է Հայաստանում և այն արդեն միջազգային բրենդ է դարձել», ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ բացի Երևանից «Թումո» կենտրոններ են գործում Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում:

«Տարեկան մոտ 14 հազար երեխա սովորում է այդ կենտրոններում՝ սովորելով արվեստ, հաղորդակցություն և այլն: Շատ երկրներ հետաքրքրված են մեր «Թումո»-ով, 2018-ին ԵՄ ծրագրով լրացուցիչ 10 հազար եվրոյի օժանդակություն կհատկացվի: Մենք մտադիր ենք «Թումո» աշակերտից անցնել «Թումո» բարձրագույն կրթության և գիտության հատված: Կստեղծենք այդ նորարարական հզոր կենտրոնը, որը սկզբում կլինի բնագիտական ուղղությամբ»,-ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ շուտով «Թումո» կենտրոններ կբացվեն Կողբում և Վանաձորում: Ցանկություն կա գնալու դեպի գյուղական դպրոցներ:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս