loader
Մոտ 820 հազար դրամ՝ վանքերի վերանորոգման համար

Մոտ 820 հազար դրամ՝ վանքերի վերանորոգման համար

ՀՀ Մշակույթի նախարարությունը, ի դեմս աշխատակազմի ղեկավար Մուրադյանի, և «ԱՀԱՆԱ»ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հովսեփյանի, կնքել են պայմանագիր, որի համաձայն վերը նշված ՍՊԸ-ն ստանձնել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահինի վանքի ամրակայման, նորոգման և վերականգնման, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի Որոտնավանքի (գավթի) ամրակայման, նորոգման և վերականգնման, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման 2017 թվականին կատարվելիք աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պարտավորությունը: 

Պայմանագիրը կնքվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ պետության կարիքների համար հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի վերջնաժամկետն է 2018 թվականի հունիսի 30-ին:     

Պայմանագրի արժեքն է 817,890  հազար դրամ: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս