loader
Մոտ է իրականությանը, որ կառավարությունը Սևանից ջուր կվերցնի. Հրաչ Բերբերյան

Մոտ է իրականությանը, որ կառավարությունը Սևանից ջուր կվերցնի. Հրաչ Բերբերյան

Ջրամբարներն այս պահին լցվածության խնդիր ունեն: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներով՝ Ախուրյան ջրամբարում, որի տարողությունը կազմում է 525 մլն լիտր, այսօրվա դրությամբ ջրի ծավալը կազմում է 149 մլն լիտր: Արփի լճի ջրամբարի 105 մլն լիտր տարողությունից 39,7 մլն լիտրն է լցված: Ապարանի ջրամբարի 91,0 մլն լիտրից՝ 18,1 լիտրը: Ագրարարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը չի շտապում տարին սակավաջուր անվանել: Նա այս մասին խոսելը դեռ վաղ է համարում: Հույս ունի, որ գարնանային տեղումներով այդ դատարկությունը կլցվի: Նրա կարծիքով՝ ոռոգման ջրի համար կրկին կդիմեն Սևանա լճի օգնությանը:

«Կարծում եմ, որ մոտ է իրականությանը, որ կառավարությունը Սևանից ջուր կվերցնի: Էլի կգա նրան, որ Սևանից ջուր կվերցնեն, որովհետև բարեփոխումները չեն արվում: Մեզ մոտ պետք է լիներ ոչ թե մոնոպոլ վիճակ, այլ ազատ շուկայական վիճակ՝ այլընտրանք լինի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ ջրամբարների լցվածության և ընդհանրապես ոռոգման համակարգում խնդիրներ են ստեղծում ՀԷԿ-երը, որոնց հարցը պետք է լուծվի: Բերբերյանի խոսքով՝ այս ամենից լավ տեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս հարցում էլ կարևոր է մասնագետների ընտրությունը, ինչի խնդիրը վաղուց առկա է:

«Վերջին երկու-երեք տարիներին գյուղատնտեսության նախարարները մասնագետներ չեն: Փոխարենը նշանակումներում գտնեն սխալները՝ նախարարություն են փակում: Կառավարությանը խորհուրդ կտայի ջրամբարները Էներգետիկայի նախարարության վերահսկողությունից բերել Գյուղատնտեսության նախարարություն, և ոչ թե հակառակն անեն՝ գյուղատնտեսությունը տանեն ներդրումների նախարարություն: Թե ինչի՞ են այդպես անում, ի՞նչ խնդիրներ են դրա տակ թաքնվում, թե ի՞նչ վարկեր է լվացվել, մեզ համար այս հարցերն այդպես էլ անհայտ են մնում: Քաղաքական անբարոյականները երկիր չեն կառուցում: Կոռուպցիան ծածկադմփոց անելու համար նախարարությունները փակում են»,- տարակուսեց Բերբերյանը:

Ըստ նրա, եթե ՀԷԿ-երի հարցը լուծվի, ջրամբարների ջուրն էլ ճիշտ կառավարվի, Սևանից ջրառ չի կատարվի, հակառակ դեպքում այն անխուսափելի է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս