loader
Մոտավոր հաշվարկներով՝ կարկուտը Քարինջ գյուղին տվել է մոտ 100 մլն դրամի վնաս

Մոտավոր հաշվարկներով՝ կարկուտը Քարինջ գյուղին տվել է մոտ 100 մլն դրամի վնաս

Մոտավոր հաշվարկներով՝ կարկուտը Քարինջ գյուղին տվել է մոտ 100 մլն դրամի վնաս: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանը:

Օրեր առաջ Քարինջը կարկուտից վնասներ էր կրել: Ստեղծված հանձնաժողովը մտնում է տուն առ տուն և կարկուտի հասցրած վնասները ճշտում:

«Կարկուտը վնասել է մոտ 8000 քառակուսի մետր բնակելի տան տանիքներ, 6000 քառակուսի մետր անասնագոմերի տանիքներ: Կարկուտից վնասվել է նաև ավտոմեքենաների դիմապակիներ: 180 քառակուսի մետր ջերմոցային տնտեսություն ունենք, որը վնասվել է ամբողջությամբ: Մանկապարտեզի տանիքին արևային տաքացուցիչներ կան տեղադրված, դրանք ևս վնասված են»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ներկայացրեց Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանը:

Կազմված ակտերը շուտով կներկայացնեն մարզպետարան: Բնական աղետից տուժած Քարինջի բնակիչները փոխհատուցում են պահանջում:

«Կոնկրետ գումարով չեմ կարող հաշվարկել, որովհետև մարդ կա՝ կարող է գնա, օգտագործած «շիֆեր» առնել՝ հատը 1500 դրամով, իսկ նորն արժե 3500»,- ասաց Մկրտումյանը:

Քարինջին օգնելու նպատակով նաև Facebook սոցիալական ցանցում խումբ է ստեղծել: Մարդիկ կարող են իրենց օգնությունը ցուցաբերել, որպեսզի նորոգվի Քարինջի՝ կարկուտից վնասված տանիքները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտն ավերածություններ են գործել Քարինջում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս