loader
MoTV-ին վճարել է «Nazr 1» հաղորդման թիմի աշխատավարձը

MoTV-ին վճարել է «Nazr 1» հաղորդման թիմի աշխատավարձը

MoTV-ի հեռուստաընկերությունը վճարել է «Nazr 1» հաղորդման թիմի աշխատավարձը: Այս մասին Հայաստան 24-ին տեղեկացրեց հաղորդման պրոդյուսեր Շագե Ներսիսյանը:

Օրեր առաջ հրապարակել էինք, որ ՕԵԿ նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունը, որը վերափոխվել էր MoTV-ի, փետրվարին համագործակցության էր հրավիրել «Nazr 1» հաղորդման թիմին: Վերջիններս երգիծական- քաղաքական հաղորդում էին պատրաստել, բայց հեռուստաընկերությունը կատարած աշխատանքի դիմաց չէր վարձատրել:

Շագե Ներսիսյանը հայտնեց, որ մեր հրապարակումից հետո MoTV-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն իր հետ կապի է դուրս եկել:

«Հենց նյութը հրապարակվեց, միանգամից խառնվեցին իրար, սկսեցին ինչ- որ միջնորդներ փնտրել, որ գանք համաձայնության, իսկ ես կտրականապես էի տրամադրված: Հետո ինձ հետ կապ հաստատեց գլխավոր պրոդյուսերը, հրավիրեց հեռուստաընկերություն, ես գնացի, և նա աշխատավարձը վճարեց»,- մանրամասնեց պրոդյուսերը:

 Հիշեցնենք, որ մարտին  MoTV-ով եթեր էր դուրս եկել «Nazr 1» երգիծական- քաղաքական հաղորդումը: Անդրանիկ հաղորդումն առաջին լեդիների մասին է եղել, որը նվիրված էր Հայաստանի առաջին տիկնանց՝ Լևոն Տեր- Պերոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի տիկնանց: Մեկ տեսանյութ հրապարակվելուց հետո հեռուստաընկերությունն առանց բացատրության հրաժարվել է հաղորդման ստեղծագործական թիմի հետ աշխատելուց, իսկ արդեն պատրաստված հաղորդման համար չէր վճարել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս