loader
Մշակույթի նախարարությանը գումար հատկացվեց

Մշակույթի նախարարությանը գումար հատկացվեց

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված 6 պղնձափողային երաժիշտների 2018 թվականի գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով գումար հատկացնել։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ առաջարկվում է նախարարությանը 2018 թվականի համար հատկացնել 48,435.0 հազար դրամ:

Նախկինում «Լույս» հիմնադրամն է այն ֆինանսավորել, հիմնադրամի գործունեության դադարումից հետո ֆինանսական խնդիրներ են առաջացել: Նախագծի վերաբերյալ առաջարկություն հայտնեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ներկայացված գումարն այդքան էլ փոքր չէ:

«Եթե այսպես մենք փոքր-փոքր պարտավորություններն ավելացնենք, ստացվում է, որ մենք ոչ թե լուծում ենք խնդիրն, այլ՝ հետաձգում»,- նկատեց նա:

Լիլիթ Մակունցն էլ, ի պատասխան նրա մտահոգությանն, ասաց, որ այդ գումարը նախատեսվում է միայն այս տարվա համար, իսկ հաջորդող տարիներին այդ երաժիշտներին վճարելու համար կգտնեն այլընտրանքային վճարման տարբերակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս