loader
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարության 

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարության 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

«Փարիզի քաղաքապետ 
տկն. Անն Իդալգոյին

Տիկին քաղաքապետ, 
Սիրելի գործընկեր

Խորին ափոսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: 

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...

Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: 

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս