loader
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ

Լուսանկարը՝ փաստաբան Տիգրան Սարգսյանի ՖԲ էջից

Նախագահականի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանը: Փաստաբան Տիգրան Սարգսյանը նախագահին ներկայացրել է դատական նիստերի հետ կապված իրենց դժգոհությունները:

«Նախագահը լսեց, ասաց, որ կխորհրդակցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, հարցերը կպահի վերահսկողության ներքո: Ներկայացրինք նաև մեր դժգոհությունները Վճառաբեկ դատարանի նախագահի հետ կապված, խոստացավ բոլոր հարցերը քննարկել»,- լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ նախագահն ասել է, որ պատրաստ է երկարատև համագործակցության նաիրիտցիների հետ, թող պատվիրակություններ կազմեն՝ հետագա հանդիպումների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս