loader
Նաննարները, ննանննարներն ու Խորենացին

Նաննարները, ննանննարներն ու Խորենացին

Ահա թե ինչ է հարկավոր իմանալ... Այս կլիշեն անտանելի է։ Անտանելի է, իհարկե, և տեղի ունեցողը, քանի որ դա էլ կլիշե է, դեժավյու է և կլիշե։ Եվ ինչպես Սերժիկը իր կլիշեժ-դեժավյու վարքով սպանում է ազգիս ու երկրիս մնացորդային արժեհամակարգը, նույնպես և նրա միջավայրը, արժեհամակարգ սպանելու համար ձևավորած նրա գործիքները իրենց դեժավյու կլիշե վարքով պիտի սպանեն և սպանում են հանրության ամենաթաքուն ու ծպտված շերտերը նույնիսկ։ Դա է սահմանված կարգը։ Եվ նաննարի, ննանննարների երեսին թքեք, նույնիսկ հոխորտալով թքեք, բայց հիշեք անգիր, որ Սերժիկն է բուն ցինիկ, մակերեսային ու նենգավոր պատուհասը։

Ի վերջո՝ մի նաննար, թե բազում ննանննարներ. Ի վերջո՝ էգ թե որձ, ի վերջո 2018, 2017, 2016...՝ ինչ տարբերություն։ Էականը Սերժիկն է և իր սահմանած խաղն ու նրա կանոնները։ Էականը խաղի այդ կանոններից Սերժիկի հանկարծ հրաժարումներն ու ստեղծագործաբար մտածված ու ցինիկ կերպով իրականացված իբր էքսպրոմտներն են։

Ասենք, այս տարի մի էգ նաննար Խորենացու մրցանակ ստացավ, և հանրությունս չասաց. «ողբամ զքեզ հայ ժո...», որովհետև երկու, կամ երեք տարի առաջ, մի ուրիշ, որձ նաննարի առիթով արդեն ասել էր մի երկուհարյուրհազարերորդ անգամ, քանզի վաստակավորի կոչում էին տվել... վաստակավոր նաննարին այդ, որն ի դեպ, ասում են, իր սորթի մեջ օժտված մեկն է՝ հանդիսատես է հավաքում։ Բայց դե, եթե չասաց էլ՝ բոլորի համար պարզ էր, որ հենց Խորենացու ցիտատն էր սազում Խորենացու մրցանակ ստացող ապաշնորհ ու դարդագ սերիալչուն Խորենացիով պարգևատրելու համար, այնպես, որ շառաչուն ապտակ որպես, որպես առատ թուք երեսին գար պարգևատրողի, գաղափարը ստանձնողի, իսկ ամենից առաջ՝ նաննարին սերիալի սցենարի գրման ու նկարահանման թույլտվություն տվողի։

Բայց դե Սերժիկը հենց նրանով է ցինիկ, որ ապտակների, թուքումուրի միջով տոկունորեն գնում է ու պարգևատրելով առաջ ու առաջ է ընթանում...մինչև որ... Սերժիկը հենց նրանով է Սերժիկ, որ դրանից օրեր անց մեկ այլ, դարձյալ էգ ննանննար հայտնվեց կանանց գաղութում և մի բոլ ղժժաց կալանավոր կանանց վրա, իրենք էլ իր վրա, բայց դե էդ խեղճերի ղժժացածը մոնտաժով հանել էին, իսկ ննանննարի ասածների ու ղժժացածի տակից հի-հի-հի ծիծաղ էին դրել, քանի որ ննանննարը սերժապատկան էր և «հումորային» կոմբիկեր նկարահանող։ Իսկ կոմբիկեր ու «հումորային» ք.ք արտադրող թիվ մեկն ու առաջինը ունի լոլոզ մի քաղքենի ու ռուսախոԶ շեֆ, որին մի քսանհինգ տարի առաջ թվացել է, թե ինքը իրոք միավոր է, հումոր գիտի և ունի և դզյերժինսկիի անվան դպրոցը ավարտելով ու կա-վե-են-շչիկ դառնալով, իր էստրադային ու ողորմելի յումոռը մարդկանց երեսներին, ականջներն ու աչքերը լցնելու իրավունք է ստացել ինքը։ Սա. էս որձանման նաննարը առհասարակ համակարգի ծնած ու սնած ևս մի պատուհասն է՝ քաղքենի ու տգետ, բայց, ինչպես վաղուց նկատել են իմաստունները, ավելի վտանգավոր են լռողները։

Միհրդատ Եվպատոր

Ամբողջական ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս