loader
Նախարար. Դպրոցներում օտար լեզուների զարգացման ծրագրի հետ կապված լուրջ խնդիրներ կան

Նախարար. Դպրոցներում օտար լեզուների զարգացման ծրագրի հետ կապված լուրջ խնդիրներ կան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը 2017 թվականի շխատանքների ամփոփման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի դպրոցներում օտար լեզուների զարգացման ծրագրի հետ կապված լուրջ խնդիրներ կան:

Նրա խոսքով, օտար լեզուների առումով կա երկու տիպաբանական ուղղություն՝ ընդհանուր լեզվաբանական կրթության տարածում և խորացված կրթություն.

«Ամենահաջող պիլոտը եղավ ֆրանսերենով և այսօր 10 դպրոցում խորացված ուսուցում է իրականացվում: Բացի դրանից, Բրիտանական խորհրդի աջակցությամբ դպրոցներում բացվում են անգլերենի ակումբներ, որոնք դառնում են մեր լաբորատորիաները: Այդպիսի դպրոցներից 5-ը մարզերում են, մեկը՝ Երևանում: Դրանցից 4-ում ներդրվել են այդ լաբորատորիաները: Ծրագիրը շարունակական է: Ունենք պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր մարզում նման 2 դպրոցներ լինեն: Փորձը ցույց է տալիս, որ երբ բոլորին բերում ես Երևան, չի ստացվում», - նկատեց նախարարը:

Անդրադառնալով ռուսաց լեզվին, նախարարն ընդգծեց, որ կա ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման խնդիր, մասնավորապես, մոտ 1500 ուսուցիչ վերապատրաստման կարիք ունի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս