loader
Նախարար. Հեռակա ուսուցմանը կփոխարինի «Part time» համակարգը

Նախարար. Հեռակա ուսուցմանը կփոխարինի «Part time» համակարգը

Մենք պարտավոր ենք ապահովել համալսարանների անկախությունը, որպեսզի ուսանողը կարողանա ազատ տեղաշարժվել ու անձամբ կազմել իր աշխատանքային գրաֆիկը: Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,-ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նման առաջարկը, նախարարի խոսքով, շատերի քննադատությանն է արժանացել, բայց այն՝ Մկրտչյանի համոզմաբ, կբացառի մի շարք դրսևորումներ, ինչպես, օրինակ, մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը: Առաջարկվող փոփոխություններով, եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո, կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: 

«Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը «Full time» ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցում կատարում, այսինքն՝ «Part time» համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը»,-նկատեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս