loader
Նախարարությունների թվի կրճատումը պետք է մաքսիմալ անցնցում տանել. Նիկոլ Փաշինյան

Նախարարությունների թվի կրճատումը պետք է մաքսիմալ անցնցում տանել. Նիկոլ Փաշինյան

Մի բան հստակ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է: Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը դեռ ձևավորման փուլում է, այս պահին կառավարության կառուցվածքի հարցերն են քննարկվում:

«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, իսկ 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել՝ կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված»,-  նոր կառավարության ձևավորման մասին ասաց նա:

Վարչապետը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, ըստ նրա, սակայն գործընթացը պետք է սահուն և անցնցում անցնի:

«Ուղղակի այս պրոցեսը պետք է մաքսիմալ անցնցում տանել, սահուն ու կանխատեսելի ճանապարհով»,- հավելեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս