loader
Նախկին գյուղապետը Հրազդան գետը դարձրել է սեփական աղբավայր

Նախկին գյուղապետը Հրազդան գետը դարձրել է սեփական աղբավայր

Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը, որը գյուղապետի պաշտոնում եղած ժամանակ մամուլի հրապարակումներով զբաղված էր պետական գույքի թալանով ու սեփականաշնորհել էր իր դուրը եկած հողակտորներն ու կառույցները, Հայաստան 24-ի տեղեկություններով, այս օրերին իր համար ավելի լավ «աշխատանք» է գտել:

Մասնավորապես, նա մարզի գյուղապետերի անցուդարձի մասին տեղյակ է պահում վերևներին ու դրա շնորհիվ վայելում վերջիններիս հովանավորությունը: Ու մինչ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է , թե առաջիկա համապետական շաբաթօրյակի շրջանակներում փակվելու է 6 աղբավայր և 447 աղբակույտ, մեզ հայտնի դարձավ, որ Սերժիկ Ավետիսյանի թեթև ձեռքով Հրազդան գետի գլխին ճահճացման վտանգ է կախվել:

Պարզվում է, վերջինս գյուղապետ աշխատած տարիներին կոպեկներով սեփականաշնորհել է Զովունի գյուղին կից Կորեայի ձոր կոչվող հատվածը և այն դարձրել աղբավայր: Այստեղ բեռնատար յուրաքանչյուր մեքենա նախկին գյուղապետի որդուն վճարում է 1000-ական դրամ և շինաղբը լցնում Հրազդան գետը: Թե ինչո՞ւ է մարզի ղեկավարությունն աչք փակում ՀՀԿ-ականի «բիզնես ծրագրի» վրա, տարբեր ենթադրություններ կարելի է անել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս