loader
Նման ծառայություն երբևիցե ոստիկանությունը չի իրականացրել. Օսիպյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Նման ծառայություն երբևիցե ոստիկանությունը չի իրականացրել. Օսիպյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ քաղաքապետ կլինի: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը պատրաստ է առաջիկայում կայանալիք Աժ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ոստիկանապետը դրական պատասխան տվեց:

«Եթե այս կիրակի կայանան ԱԺ ընտրությունները, կկատարենք մեր առջև դրված խնդիրները: Կունենանք Երևանի ավագանու ընտրությունների նմանատիպ ընտրություններ: Ես կարծում եմ, որ Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ոստիկանությունը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրները: Նման ծառայություն երբևիցե ոստիկանությունը չի իրականացրել»,- նկատեց Օսիպյանը:

Նա շեշտեց, որ նման արդյունք գրանցելը խոսում է միայն ու միայն ոստիկանության ուժեղ և պրոֆեսիոնալ լինելու մասին:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս