loader
Նոր երկրում արդարադատությունը գործում է հին մեթոդներով

Նոր երկրում արդարադատությունը գործում է հին մեթոդներով

Ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ, օրերս համագյուղացիների ճնշումների ներքո հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանը, ազատ արձակվեց Արմավիր մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից։ Մինչդեռ նույն օրը` ապրիլի 13-ին, բերման ենթարկված Հրայր Պողոսյանի հանդեպ կայացվեց կալանքը երկարաձգելու վճիռ:

Զարթոնքցիները զարմացած են մնացել, որ դատարանը երկարաձգել է հորը հարձակումներից պաշտպանող Հրայր Պողոսյանի կալանքը, սակայն կալանքից ազատել է գյուղապետի թոռանը: Վերջինս կրակել էր Հրայրի հոր վրա, որին էլ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:

Փաստորեն, Նոր Հայաստանում արդարադատությունն իրականացվում է հին մեթոդներով: Հրաժարական տված գյուղապետին հաջողվել է օգտագործել իր լծակները` զենք կիրառած և ցուցարարին միջին ծանրության մարմնական վնասվածք հասցրած թոռանը ազատել պատասխանատվությունից: Զարթոնքցիների խոսքով` ևս մեկ անգամ համոզվել են, որ անգամ հրաժարական տալուց հետո նախկին գյուղապետը ամենազոր է:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին դպրոցի տնօրեն, արդեն նախկին գյուղապետի դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումների ժամանակ տեղի էր ունեցել ծեծկռտուք, իսկ ապրիլի 13-ի առավոտյան նրա որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր տվել:

Հ.Գ. Մեր տեղեկություններով` արդեն 15 օր է՝ Զարթոնք գյուղի 87 աշակերտներ դպրոց չեն հաճախում: Նրանք գյուղապետի հրաժարականը պահանջող ցուցարարների երեխաներն են, որոնք վերջին իրադարձությունների հետ կապված սթրեսի մեջ են, քանի որ դպրոցում ճնշում են գործադրում նրանց վրա. ամեն անգամ դպրոց մտնելիս ուսուցիչները մատնացույց են անում երեխաների ծնողներին՝ ասելով, թե նրանք ցուցարարների երեխաներ են:

«Դուք մնալու եք նույն դասարանում, դուք կենդանիներ եք, ձեր ծնողները վատ մարդիկ են»,- ասում են երեխաների կրթության պատասխանատուներ համարվողները:

Որպեսզի իրենց երեխաներին զերծ պահեն նման իրավիճակից, ծնողները ներքին համաձայնությամբ նրանց դպրոց չեն ուղարկում և դիմել են Արմավիրի մարզպետարան՝ իրենց երեխաներին այլ համայնքների դպրոցներ տեղափոխելու համար:

Գյուղում շատ լավ հասկանում են, որ արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը իր թոռան, դպրոցի պատմության ուսուցիչ, սկանդալային պատմության կիզակետում հայտնված Նարեկ Մելքոնյանին գյուղապետի պաշտոնը ժառանգաբար հանձնելու ճանապարհն է բռնել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս