loader
«Նոր հարկային օրենսգիրքը բիզնեսի կյանքում որոշակի փոփոխություններ է մտցնում»

«Նոր հարկային օրենսգիրքը բիզնեսի կյանքում որոշակի փոփոխություններ է մտցնում»

«Նոր հարկային օրենսգիրքը բիզնեսի կյանքում որոշակի փոփոխություններ է մտցնում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։

«Նախկինում մանրամասն սահմանված չէին ստուգողների և ստուգվողների պարտականություններն ու իրավունքները։ Այժմ դրանք հստակեցված են։ Դրանց հետ մեկտեղ հստակեցվել են նաև ստուգումների հետ կապված ժամկետները»։

Դավիթ Համբարձումյանը նկատում է, որ նախկինում, օրինակ՝ արտերկրում հարցումներն ու ստուգումները կարող էին տևել 2-3 տարի, որովհետև վերջնաժամկետ սահմանված չէր։ Հիմա դրվել է 180 օր սահմանափակում։

«Ներառվել է նաև ստուգման ժամանակ հաշվետվությունների ստուգման թույլտվություն։ Նախկինում, երբ ստուգումը բացվում էր, հարկատուն իրավունք չուներ հաշվետվության ճշտում իրականացնել։ Այն իրենից կոռուպցիոն ռիսկ էր պարունակում։ Հիմա հարկատուն ճշտումների միջոցով կարող է խուսափել տուգանքներից»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս