loader
Նոր Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն. Դավիթ Սանասարյան

Նոր Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Շիրակի մարզի Մարալիկ համայնք է մեկնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց նա: Մարալիկ խոշորացված համայնքի բնակիչները տևական ժամանակ է՝ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով համայնքի հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Բնակիչները դիմել են Պետական վերահսկողության ծառայությանը, որպեսզի համայնքապետարանում չարաշահումների և ապօրինությունների վերաբերյալ ստուգումներ կատարվեն: Դավիթ Սանասարյանն էլ գնում է ահազանգի հետքերով:

Մինչև տեղ հասնելը նա կոչով դիմեց մարալիկցիներին՝ երեկվա միջադեպի հետ կապված: Նախօրեին մարալիկցիների և «Ադեկվատ» նկարահանող խմբի տղաների միջև վիճաբանությունը և ծեծկռտուք էր տեղի ունեցել:

«Եթե որևէ մեկը գալիս է Մարալիկ՝ կլինի ադեկվատ, թե անադեկվատ, պետք է ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ լինեն: Թող գան, իրենց նկարահանումներն անեն, գնան, իրենց անելիքը անեն, նոր, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն: Կխնդրեի, որ հանդուրժողականություն ցուցաբերեիք»,- հորդորեց Սանասարյանը:

Նա ցույց տվեց նաև իր աշխատավայրը՝ հայտնելով, որ պատերին ամենուր հեղափոխական պատկերներով նկարներ են փակցված:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս