loader
Նոր Նորքի թաղապետի կամայականությունները. լուսանկարներ

Նոր Նորքի թաղապետի կամայականությունները. լուսանկարներ

Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանը սեփական կանոններն է հաստատում և գործում ըստ դրանց: Նրա գործունեությունից արդեն բնակիչները հիասթափվել են և իրականացրած անօրինականությունների մասին են բարձրաձայնում:

Բնակիչներից մեկը Հայաստան 24-ին պատմեց, որ թաղապետի հրահանգով՝ Գայի արձանի տարածքում կայանված վաճառվող մեքենաները հեռացվել են և այնտեղ միայն նրան պատկանող վաճառքի ենթակա ավտոմեքենաներն են կայանվում:

«Խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտում է, որ Գայի արձանի տարածքում վաճառվող մեքենաներ չլինեն, դրանք հանում է և իրեն պատկանող վաճառքի ենթակա մեքենաներն են այդտեղ վաճառքի հանվում, ինքը թաղապետարանի դեմը կանգնեցնում է իրեն պատկանող վաճառվող մեքենաները, ուրիշ ոչ մեկի ավտոմեքենան չի թողնում, որ կանգնեցնեն: «Գայով» բանով այդ մեքենաները հանել է տալիս, որ իր մեքենաները վաճառվեն»,- ոստիկանության նախկին պաշտոնյայի արարքները ներկայացրեց մեր զրուցակիցը:

Սրանով թաղապետի կամայականությունները չեն ավարտվում: Նա աշխատանքից ազատել է թաղապետարանի սոցիալական բաժնի պետ Նառա Պետրոսյանին, և վերջինիս անձնական համակարգիչը չի վերադարձնում:

Նշենք, որ Հայկ Մհրյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո: Նա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նշանակվել էր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, իսկ հետո՝ ակադեմիայի պետի տեղակալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս