loader
Նրանք, ովքեր դա արել են, պարզապես դատապարտելի քայլ են արել. նախարարը՝ Եռաբլուր լատինատառ ծաղկեպսակ ուղարկելու մասին

Նրանք, ովքեր դա արել են, պարզապես դատապարտելի քայլ են արել. նախարարը՝ Եռաբլուր լատինատառ ծաղկեպսակ ուղարկելու մասին

Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսխորհուդը տարածել է հայտարարություն, որ դա սադրանք է, իրենք որևէ ծաղկեպսակ այստեղ չեն ուղարկել: Կատարյալ ստորություն է այս տոներն օգտագործել տարբեր ուսխորհուրդների կամ համալսարանների հետ նման կերպ հաշիվներ մաքրելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր դա արել են, պարզապես դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ առհասարակ այս տոները, նվիրական օրերն ընդհանրապես չփորձեն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում լատինատառ հայերեն գրառմամբ մի ծաղկեպսակ էր հայտնվել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի անունից, սակայն ավելի ուշ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենք որևէ կապ չունեն վերոնշյալ ծաղկեպսակի հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս