loader
Ընտրակաշառքի վերաբերյալ 7 հաղորդում է ստացվել, 1-ով ոստիկանությունը քննություն է կատարում

Ընտրակաշառքի վերաբերյալ 7 հաղորդում է ստացվել, 1-ով ոստիկանությունը քննություն է կատարում

Սեպտեմբերի 8-ից մինչև 17-ը Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ստացել է ընտրակաշառքի վերաբերյալ 7 հաղորդում: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Այս ժամանակահատվածում 22 հաղորդում է ստացվել ընտրական իրավախախտումների վերաբերյալ:

«Ստացած ահազանգերից 2-ով, որոնցից մեկն ընտրակաշառքի վերաբերյալ է, նախապատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն, իսկ մնացած 20 հաղորդումների մասով այս պահին ստուգումներ են կատարվում»,- փոխանցեցին լրատվության վարչությունից:

Նշենք, որ վերջերս շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն՝ որոշ քաղաքական ուժեր ընտրակաշառք են բաժանում:

Երեկ էլ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք պարբերաբար քաղաքացիներից ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություներ են ստանում: Ահազանգերի վերաբերյալ դիմել են իրավապահ մարմիններին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս