loader
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ կապված պլաններ ունենք. վարչապետ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ կապված պլաններ ունենք. վարչապետ

Հայաստանի կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե կառավարությունը արդյո՞ք ունի ՔԿՀ-ն փակելու և տեղափոխելու ծրագիր:

«Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք: Պրոբացիայի ծառայությունն էլ էֆեկտիվ չէ, և ես՝ որպես նախկինում դատապարտված և ՔՀԿ-ում բավականին երկար ժամանակ անցկացրած անձ, կարող եմ ասել, որ այդ մեթոդները չեն կարող արդյունք ունենալ, որովհետև մենք այդ իրավիճակը պետք է շատ խորությամբ հասկանանք և վերլուծենք»,- հավելեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս