loader
Ոչ թե «Վեոլիա ջուր»-ն է ֆինանսավորել, այլ՝ մայր ընկերությունը. Բաղրամյանը՝ Փարիզ կատարած այցի մասին

Ոչ թե «Վեոլիա ջուր»-ն է ֆինանսավորել, այլ՝ մայր ընկերությունը. Բաղրամյանը՝ Փարիզ կատարած այցի մասին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը գնացել է Փարիզ, բայց ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերության ֆինանսավորման միջոցով, այլ՝ մայր ընկերության: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ պարզաբանելով  կոռուպցիոն սկանդալների մասին հրապարակումները, ըստ որոնց՝ «Վեոլիա ջուր» ընկերության ֆինանսավորմամբ ինքն էլ է գնացել Փարիզ, ինչն ազդեցություն է ունեցել ջրի սակագնի փոփոխման վրա:

«Դա գործող օրենսդրությանը ծանոթ չլինելու խնդիր է: Քրեական գործը հարուցվել է, քանի որ կա հաղորդում և ոստիկանությունը պարզում է հանգամանքները»,- նշեց նա:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ տոմսի գումարն են փոխհատուցել, դա եղել է փորձի փոխանակման մասով այց, որն ընդունված կանոն է:

«Որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ, մի քիչ անհեթեթ է: «Վեոլիա ջրի» հաշվին չենք գնացել, այլ՝ «Վեոլիայի» մայր գրասենյակի: Դա ընդունված մոտեցում է եղել, բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին»,- ներկայացրեց Բաղրամյանը:

Նրա պնդմամբ՝ այդ այցի արդյունքում սակագինը չի բարձրացել:

«Պետք է ուսումնասիրել օրենքները, և պարզ կլինի, որ սակագնի ձևավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է: Ես որոշում կայացնող չեմ եղել: Որոշում կայանցողները հանձնաժողովի անդամներն են: Դա էլ օրենսդրության չիմացության հետևանք է»,- եզրափակեց Բաղրամյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս