loader
Որտե՞ղ հասան երկաթուղում ստուգումները. բացահայտումները Պուտինի համար շոկային էին

Որտե՞ղ հասան երկաթուղում ստուգումները. բացահայտումները Պուտինի համար շոկային էին

Մեր տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում իրականացվող ստուգումները լայն թափ են ստանում։ Քննչական կոմիտեում հարուցված գործին զուգահեռ՝ այժմ երկաթգծում բազմապրոֆիլ ուսումնասիրություններ է իրականացնում Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը։ Ասում են՝ ժամանել են համակարգի հնաբնակ մասնագետները, թուղթ, գրիչով հատ-հատ ստուգում են ամեն ինչ ու կոնկրետ գիտեն՝ որտեղ է թաքնված շան գլուխը։

Դրան զուգահեռ՝ ՔԿ-ն էլ շարունակում է քննել 9,7 մլն դրամի չափով (մոտ 20 հազար դոլար) ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործը, փաստաթղթեր են առգրավում, մարդիկ հարցաքննում, անգամ հարցաքննվել է ՀԿԵ տնօրենի տեղակալ, տխրահռչակ գեներալ Արմեն Դարբինյանը։ Այս ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն մի քանի անգամ մեկնեց Մոսկվա, հավանաբար, այնտեղ հարցերը լուծելու ակնկալիքով և վերադարձավ ձեռնունայն։ Սակայն ՌԴ ղեկավարությունն այլևս անտարբեր չէ ռուսական երկաթուղիներ դուստր ձեռնարկությունում իրականացվող թալանի նկատմամբ։ Մոսկվայում հասկացել են, որ Վալկոն և նրա նախնիները նման գործելակերպով առաջինը Պուտինին են «պադստավկա» արել։

«Պատկերացրեք՝ ինչքան հիմնավոր են եղել այնտեղ չարաշահումների, յուրացումների մասին տվյալները, որ ՀՀ վարչապետն անձամբ այդ մասին ասել է Պուտինին, այդ հանդիպումից հետո էլ հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին և բացեիբաց հայտարարել, այսինքն, եթե ինչ-որ բան ապացուցված չլիներ, հաստատ նման հրապարակային ձևով չէր լինի։ Հիմա կամ ստացվում է՝ Պուտինը տեղյակ է եղել, չի կանխել, կամ տեղյակ է եղել և մասնակցել է, մինչդեռ այդ երկու տարբերակն ընդհանրապես բացառվում են, ավելի հավանական է, որ ՌԴ նախագահն անտեղյակ է եղել այս ամենից, քանի որ ձեր վարչապետի ասածը նրա համար սառը ցնցուղի պես մի բան էր։ Ինչի՞ պիտի մի քանի պաշտոնյաներ թալանեն երկաթգիծը, և այդ հարցը ՀՀ վարչապետը բարձրացնի Պուտինի մոտ, ինչը ՌԴ նախագահի համար առնվազն շոկային էր, քանի որ Ռուսաստանը մշտապես հայտարարում է ձեր երկրում ներդրումների մասին։ Նմանատիպ չինովնիկներին ներում-բեկում չի լինելու»,- ասաց ինքնասիրությունը խոցված ՌԴ պաշտոնյան։

Նա նկատեց նաև, որ Հայաստանի երկաթգծում տիրող վիճակի մասին Փաշինյանը Պուտինի հետ զրուցել է նաև Դուշամբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, ինչի վկայությունն այն է, որ դրա հաջորդ օրը ՌԴ նախագահն իր մոտ է կանչել Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարին, այս մասին գրվել է նաև լրատվամիջոցներում։ Սրանից կարելի է եզրակացնել, որ ՌԴ նախագահը լրջորեն կզբաղվի իրենց ընկերությունով։ Ուստի՝ առնվազն իրականությունից կտրված են ՀԿԵ այն պաշտոնյաները, ովքեր երկաթուղում ներսում ինտենսիվ լուրեր են տարածում, թե այս անգամ էլ «փողով կբարեխոսեն, կփակվի, կգնա», չէ՞ որ իրավիճակ է փոխվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս