loader
Ոստիկան մարզպետ չենք ուզում. Սյունիքում  ճանապարհ են փակել

Ոստիկան մարզպետ չենք ուզում. Սյունիքում ճանապարհ են փակել

Մինչ Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կժամանի մարզ՝ բնակիչները նրա դեմ ցույց են կազմակերպել: Նրանք ճանապարհ են փակել և դեմ են Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

«Փաշինյանը մեր կարծիքը հաշվի չի առել: Մենք ոստիկան մարզպետ չենք ուզում: Մարզպետը սյունեցի չէ, մենք այս ամենի արդյունքում տուժելու ենք: Մեր մարզպետը պետք է լինի Սյունիքից և վերջ»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք պահանջում են կառավարությունից վերանայել որոշումը:

Ակցիայի իրականացված վայրում հավաքվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք հորդորում են ճանապարհը բացել: Ակցիայի մասնակիցները  նաև հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ:

Հիշեցնենք, որ նախկին ռեժիմին ծառայած փոխոստիկապետին նոր Հայաստանում պաշտոնի նշանակելը դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն սյունեցիների շրջանում, այլ հասարակության:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս