loader
Ոստիկանության աշխատակիցների մոտ կլինեն հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ. վարչապետը հորդորեց օտար լեզուներ սովորել

Ոստիկանության աշխատակիցների մոտ կլինեն հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ. վարչապետը հորդորեց օտար լեզուներ սովորել

Կառավարության անդամների սեղաններին հայերեն- ֆրանսերեն զրուցարաններ են դրված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին ասաց, որ այդ բառարանները նվեր են ոստիկանության կողմից թե՛ իր կաբինետի անդամներին, թե՛ ժողովրդին: Փաշինյանի ներկայացմամբ՝ հայերեն- ֆրանսերեն զրուցարանը լույս է տեսել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ:

«Սա շատ մեծ իրադարձություն է մեզ համար: Սա նաև առիթ է, որ մենք մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Շատ ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան, և գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ մեր քայլն անենք»,- ասաց վարչապետը:

Զրուցարաններ կլինեն նաև ոստիկանության աշխատակիցների մոտ: Այն ոստիկանները, որոնք կսպասարկեն հյուրերին, նրանց մոտ զրուցարաններ կլինեն, որպեսզի շփվեն ֆրանսիացիների հետ:

Տեղեկացնենք, որ Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 13-ը չզեկուցվողների շարքում են: Օրակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին, 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու, Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և այլ հարցեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս