loader
Ոստիկանությունը Մայր Աթոռի դիվանատան տարածքից հեռացրեց Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին. ուղիղ

Ոստիկանությունը Մայր Աթոռի դիվանատան տարածքից հեռացրեց Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին. ուղիղ

Քիչ առաջ ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է՝ պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Իսկ այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց տարածքից հեռացրեցին, որպեսզի չբողոքեն և թույլ չտան, որպեսզի Կորյուն աբեղային կարգալույծ անեն:

«Ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու»,- ասացին կաթողիկոսի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցները:

Նախաձեռնության անդամները, սակայն վճռական են տրամադրված: Կոչ են անում, որպեսզի իրենց շարքերը համալրողների թիվն ավելանա և շարունակեն պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ նոր Հայաստանը չունի նոր հայրապետ: Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականները պնդում են, որ մասունքի մի մասը տվել են ռուս քաղաքապետին: Մայր Աթոռը, սակայն երկրպագության ներկայացրեց սուրբ Գեղարդի բնօրինակ մասունքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս