loader
Ովքեր չեն կարողանում ծխելը թողնել, մենք կօգնենք. Արսեն Թորոսյան

Ովքեր չեն կարողանում ծխելը թողնել, մենք կօգնենք. Արսեն Թորոսյան

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում տուգանքների նշանակումը գումար հավաքելու համար չէ, այլ՝ այն կանխարգելելու: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարի ծրագրում ներկայացված տուգանքների շուրջ հասարակության դժգոհություններին:

«Դու չես ուզում մարդուն տուգանես, ուզում ես, որ նա չխախտի արգելքը»,- շեշտեց նա:

Նախարարի ԺՊ-ն ընդգծեց, որ ծխախոտն այն հիմնական ռիսկի գործոնն է, որը բերում է մահացության երկու հիմնական պատճառներին՝ դրանք սրտանոթային հիվանդություններն են և քաղցկեղը:

«Եթե ուզում ենք ունենալ ցածր մահացություն սրտանոթային հիվանդությունից և քաղցկեղից, ապա պետք է պայքարել դրա հիմնական ռիսկի դեմ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ ինչպե՞ս են վերահսկելու, Թորոսյանը նկատեց, որ այնպես, ինչպես այսօր վերահսկվում է ճանապարհային երթևեկությունը:

«Հիմա էլ կինոթատրոններում չի կարելի ծխել, դպրոցներում, հիվանդանոցներում, պարզապես այդ ցանկն ընդլայնվելու է: Մենք ծխելը չենք արգելում, մենք պարզապես սահմանափակում ենք այն տեղերը, որտեղ կարելի է ծխել: Անում ենք լավ բան, որ մարդիկ քիչ հիվանդանան, քիչ բուժվեն և մահանան, բոլորը պետք է հասկանան: Մարդիկ կան, ովքեր չեն կարողանում ծխելը թողնել, մենք կօգնենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Վերջինս նկատեց, որ ընդհանուր մոտեցումը խնդրին պետք է փոխվի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս