loader
Ո՞ւմ դիմեմ, Պուտինի՞ն. դժգոհող քաղաքացի

Ո՞ւմ դիմեմ, Պուտինի՞ն. դժգոհող քաղաքացի

Կառավարության շենքի մոտ իր դժգոհությունն էր հայտնում Ավան-Առինջ վարչական շրջանի բնակիչ Արսեն Արսենյանը: Ինչպես պարզվեց, վերջինս հիփոթեքային ծրագրով բնակարան էր ձեռք բերել, սակայն չէր կարողացել կատարել վարկային պարտավորությունները: Հայաստան 24-ի հետ զրույցում քաղաքացին նշեց, որ 2017 թվականին 5600 դոլար պարտք է ունեցել բանկին, չի կարողացել տոկոսները վճարել, խնդրում է, որ ժամանակ տան պարտքը մարելու, սակայն իրեն չեն ընդառաջում:  

Մեզ հետ զրույցում նա նշեց. «Իմ էրեխեքը վաղվանից դրսում կմնան, իսկ Փաշինյանը յոթ ամիս առաջ ասում էր՝ ոչ ոք դրսում չի մնալու: Մտել եմ կառավարություն, իր օգնականին` Նաիրիին ասում եմ` ես ձեզանից ոչինչ չեմ ուզում, ողորմություն չեմ ուզում, գումար չեմ ուզում, ընդամենը խնդրում եմ ժամանակացույց տրամադրել պարտքը մարելու համար, որ իմ երեխաները դրսում չմնան: Մենք էս երկրի քաղաքացիներն ենք, դու ո՞ր օրվա կառավարությունն ես, որ չես կարողանում օգնել: Ո՞ւմ գնամ դիմեմ, Պուտինի՞ն: Կգնամ կդիմեմ: Ուղղակի խայտառակություն է կառավարության վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ: Իմ որդին «Տիգրան Մեծ» վարժարանում է սովորում, ապագա զինվոր է, մյուսը 5 տարեկան է, դրսում մնա՞ն»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս