loader
Ուզում են գոռալով, գողանում են սուսուփուս

Ուզում են գոռալով, գողանում են սուսուփուս

ԲՈՇԱ ՉԻ` ՀԻՎԱՆԴ Է

Վիգեն Սարգսյանը խաչքավոր դառնալուց հետո բարեգործի դուխ էր հավաքել։ Վիրավոր զինվորին փող է պետք, իսկ նա չի կարող իր գրպանից այդքան շատ փող տալ։ Նախարարության փողերն էլ հազիվ անկուշտ գեներալիտետին բավականացնեն, էլ չասած` իր և օգնականների մասին։ Ինչևէ, չմանրանանք։

Մենակ է զգացել Վիգեն Սարգսյանն ինքզինքը մեկեն վրա հասած դուխի հետ։ Աջ է նայել` մարդ չկա, ձախ է նայել` մարդ չկա։ Ումի՞ց փող ուզել, որ հաստատ կտա։ Եվ դուխը պաշտպանության նախարարին հուշել է` Վիգե'ն, մի վարանի'ր, մտի'ր քո ֆեյսբուք և մի գրառում գրի'ր։ Եվ պաշտպանության նախարարն այդպես էլ արել է. իր սոցիալական էջում գրառում է գրել` խնդրելով քիչ մը փող վիրավոր զինվորի վիրահատության համար։ Փող ուզելու համար նրան մեղադրել են բոշության մեջ, իսկ նա հակադարձել է` Բոշան դուք եք։ Այդ պահին, հավանաբար, դուխը նրան արդեն լքել էր, այլապես կեսբերան կհուշեր, որ բոշան ազգություն է, և ինքը` որպես խաչքավոր ու մոսկվաներում սովորած նախարար, իրավունք չունի այդպես խոսել աստծու ստեղծած մարդու և ՀՀ քաղաքացու հետ։

Բայց ամբողջ հարցն այն է, որ Վիգեն Սարգսյանն արդարացիորեն է բորբոքվել։ Իրականում նա, այո, բոշա չէ։ Նա մի մոլորյալ ու հիվանդ խաչքավոր է։ Այդպես լինում է։ Կոմիտաս վարդապետն է ասել «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ. «Երբ նա խաչը վերցնում է իր ձեռքին, ինքն իրեն հարց տալի՞ս է` այս խաչն ինչու՞ է հայտնվել իմ ձեռքում։ Ուրեմն, նա այնտեղ հայտնվել է ոչ իր կամքով, ոչ իր ներքին ձայնի առաջնորդությամբ... Քրիստոս ասաց` «Ես չեկա առողջների համար, ես եկա հիվանդների համար»։ Եկեղեցին նաև հիվանդների կողքին է կանգնած»։ Կոմիտաս վարդապետի այս մեկնաբանությունը Սյունիքի նախկին մարզպետի որդու խաչքավորությանն է ուղղված, սակայն հիվանդը մնում է հիվանդ։ Ի՞նչ տարբերություն։

Մարինա Բաղդագյուլյան  

Ամբողջական՝  «Չորրորդ իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս