loader
Պահանջում են չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները

Պահանջում են չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում վերընտրված գյուղապետ Արթուր Մանուկյանի դեմ բողոքի ակցիա է: Երեկ կայացած ընտրությունների արդյունքներով նա 283 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել: Այստեղ երկու թեկնածուներ են եղել պայքարում:

«Նախկինում դրսից մարդիկ է բերել և գրանցել, որոնք մեր գյուղի հետ ոչ մի կապ չունեն, ինչ-որ ձևով հայտնվել են ցուցակներում և մեր գյուղապետը հաղթել է: Բա մարզպետ ջան, դու վերահսկող մարմին ես, գայիր, ասեիր՝ այ, Արթուր ջան, դու ոչ մի բան չես արել, թեկնածություն մի դիր: Ասում է՝ իմ ի՞նչ գործն է, դրել է, անցել է: Ստացվում է, որ ով մեծ բարեկամություն ունի, նա է ընտրվում, հո մենակ ընտրել չի՞»,- հայտարարեցին հավաքվածները:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ չեղյալ հայտարարվեն ընտրության արդյունքները: Ընտրության արդյունքների դեմ բողոքող վարդանաշենցիները նշում են, որ գյուղապետն իրենց գյուղի համար ոչինչ չի արել: 10 տարի է՝ ղեկավար է աշխատում, սակայն կենսական նշանակության ոչ մի հարց համայնքում լուծված չէ:

«Մշակույթի տուն կա, բայց մի հատ սեղան չկա, որ գան, մի հատ նարդի կամ կարտ խաղան: Դուրսն ենք այ սենց ժողովրդով հավաքվում, մի հատ քար ենք դնում և խաղում»,- ասաց համայնքի 70-ամյա մի բնակիչ:

Այստեղ լուծված չէ նաև ջրի հարցը, որն ամենաշատն է բարկացնում գյուղացիներին:

«Ասում ենք՝ ջուր չունենք, ասում է՝ դիմեք Ջրային կոմիտե: Գյուղապետարանը որ գնա, 5 էրեխու տեր տնից ջրի փող ուզի, այն դեպքում, որ ջուր չունեն, նորմա՞լ է»,- զայրանում են տեղացիները:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը  անցյալ տարի հրաժարական էր տվել: Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, Արթուր Մանուկյանը կրկին առաջադրվել էր: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս