loader
Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացվեց

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ ծառայության ժամկետը կսահմանվի երկու տարի:

Կսահմանվի նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Կառավարությունը կորոշի նաև Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս