loader
Փաշինյանը զարմացավ Արարատ Միրզոյանի հայտարարությունից

Փաշինյանը զարմացավ Արարատ Միրզոյանի հայտարարությունից

Կառավարությունն այսօր 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշում ընդունեց:

Հարցի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանկատան սաներին պատշաճ կրթությամբ ապահովելն ավելի կարևոր է, քան նյութապես նրանց պատշաճ ապահովելը: Նրա խոսքով՝ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր որդեգրման ժամանակ:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ այստեղ գործ ունեն ավելի ցավոտ իրողության հետ, քան կոռուպցիան է:

«Ոդեգրման ժամանակ գործ ունենք մաֆիայի հետ: Իմ աշխատելու ժամանակ փորձել ենք համառորեն բացահայտել, բայց կծիկը չենք կարողացել քանդել: Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների վաճառք: Այն ուղղությունները, որտեղից երեխաներ են որդեգրում, հայտնի են այդ դեպքերով: Ուզում եմ էսպես ձևակերպեմ՝ օդում կախված լուրեր կան, որ նման բաներ կան, տարբեր երկրներից որդեգրում են երեխաներ, որոնք չունեն ծնողներ և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց երիկամից և այլն: Այդպիսի բաներ կան, ու մենք միակ երկիրը չենք, դա կա աշխարհում»,- հայտարարեց նա:

«Էդպիսի դեպք ա գրանցվե՞լ»,- հարցրեց Փաշինյանը և շարունակեց. «Կներեք, բայց էդպես ասելը սխալ է, դա զգայուն թեմա է: Էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ»:

Բարձրացված հարցի վերաբերյալ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե նման դեպքեր եղե՞լ են: Վերջինս էլ հերքեց և վստահեցրեց, որ երեխաների օրգանների վաճառքի դեպքեր չեն եղել և այդ գործընթացը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս