loader
Պատգամավոր դարձած Արսեն Ջուլֆալակյանը կարևորում է մարզիկների բժշկական ապահովագրության խնդիրը

Պատգամավոր դարձած Արսեն Ջուլֆալակյանը կարևորում է մարզիկների բժշկական ապահովագրության խնդիրը

Ազգային Ժողովի «Իմ Քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում օրենսդիրում իր աշխատանքը և ո՞ր խնդիրներն է դասում առաջնահերթ լուծում պահանջողների շարքին, ի պատասխան Ջուլֆալակյանը նշեց, որ ինքը ներգրավված է ԱԺ ԿԳ, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում և այժմ ավելի լայն հնարավորություն ունի օրենսդրական գործունեություն ծավալելու կոնկրետ սպորտի հետ կապված:

«Մարզաշխարհում իրականում բացեր շատ կան, բայց  ես, ամենայն հավանականությամբ, կփորձեմ Բանակի կենտրոնական ակումբի բացումից, որը ինձ համար եղել է ամենամեծ նպատակներից մեկը: Պաշտպանության նախարարի պաշտոնի հաստատումից հետո ես անմիջապես կփորձեմ զբաղվել այդ հարցով: Կտեսնենք, թե ով է պաշտպանության նախարարը և կփորձենք հասկանալ, թե նախարարությունում ինչպե՞ս են պատկերացնում այդ հարցը: Երկրորդ խնդիրը, որ հույժ կարևորում եմ, մարզիկների պարտադիր բժշկական ապահովագրությունն է»:

Հայաստան 24-ի դիտարկմանը, թե մարզիկները շատ հաճախ, անգամ, օլիմպիական խաղերին մասնակցելիս չեն ունենում անհրաժեշտ մարզագույք և մարզահագուստ ու դա ևս մտահոգիչ է, Արսեն Ջուլֆալակյանը նկատեց, որ միշտ էլ նման խնդիրներ լինում են և ասել, որ բացարձակ խնդիրներ չկան, դա սուտ կլիներ:

«Ես ինքս  մեկնում եմ մրցումների պետական ֆինանսավորմամբ, Սպորտի նախարարության բյուջեով, և որոշ չափով ֆեդերացիայի հատկացված ֆինանսական օժանդակությամբ: Այո, կա մարզագույքի խնդիր, կա մարզադահլիճների հնության խնդիր, կա պահանջ և այդ պահանջը արդար է և պետք է քայլ առ քայլ կատարվի: Ցավոք, այս տարվա բյուջեով նախատեսված չէ ֆինանսների ավելացում, հուսանք, որ աշխատանքի ընթացքում հնարավորություն կունենանք ներառել նաև այդ հարցը»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս