loader
Պատրաստվում ենք դիմել միջազգային կազմակերպություններին. «Yerevan.today»-ի խմբագիրը մանրամասներ է ներկայացնում

Պատրաստվում ենք դիմել միջազգային կազմակերպություններին. «Yerevan.today»-ի խմբագիրը մանրամասներ է ներկայացնում

«Yerevan.today» լրատվական կայքում կատարված խուզարկությունները բազմաթիվ խախտումներով են իրականացվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունը տևել է 6-7 ժամ, այդ ընքացքում աշխատակիցների մուտքն արգելված է եղել խմբագրություն՝ խաթարելով լրատվամիջոցի աշխատանքը:

«Առգրավել են գլխավոր խմբագրի համակարգիչը, 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են լրագրողական, առևտրային, անձնական ինֆորմացիա: Կիրակի օրվանից սկսած՝ մեր համակարգիչների վրա եղել է DDoS հարձակում: Համաձայն փորձագետների՝ փորձում են այդ ձևով կայքում ինչ-որ նյութեր տեղադրել: 2 օր առաջ լրատվամիջոցում հայտնված գաղտնալսված հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը հերքվել է, բայց ոստիկանության համար ֆեյքերը, գուշակ Վարսիկն ավելի մեծ դեր ունեն, քան մեր հիմնավորումները: Չեն բացահայտելու այն, ինչի համար եկել են»,- ասաց նա:

Սևակ Հակոբյանը հայտնեց, որ խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի ներկայության:

«Ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո նոր թույլ տվեցին, որ փաստաբանը ներս մտնի: Կարդում էին նյութերը: Բոլոր ֆինանսական նյութերին ծանոթացան: Տեղի ունեցածը փորձ է լռեցնել լրատվամիջոցին: Սա փորձ է «դաս» տալ ազատ և քննդատական խոսք հնչեցնող լրատվամիջոցներին: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետական միության ժամանակներից: Ազատ մտքի հանդեպ կա ճնշում»,- նշեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել միջազգային այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մամուլի, ազատ խոսքի ազատության պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները երեկ խուզարկություն են անցկացրել «Yerevan.today» կայքի խմբագրությունում:

Հիշեցնենք նաև, որ համացանցում տարածվել էր տեղեկություն, թե կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցը: Իրվապահպաները խմաբագրությունում գաղտնլսող սարքեր են փնտրել: Լրատվամիջոցը, սակայն պնդում է, որ փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս