loader
Պայթած բալոնը չի պատկանել բժշկական կենտրոնին. տնօրեն

Պայթած բալոնը չի պատկանել բժշկական կենտրոնին. տնօրեն

Պայթած թթվածնային բալոնը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին չի պատկանում: Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը:

«Պայթյունից հետո տեղում ենք եղել, բալոնը եղել է փոքր չափի, որը նման չէ հիվանդանոցում տեղակայված բալոններին: Բժշկական կենտրոնին չպատկանող բալոն է հայտնվել: Փորձաքննությունը ցույց կտա, թե այդ բալոնն ինչպե՞ս է հայտնվել հիվանդանոցում: ԲԿ-ն ունի թթվածնային արտադրամաս»,- ասաց նա:

Տնօրենը վստահեցրեց, որ թթվածնի արտադրամասը հուլիսին փորձաքննության է ենթարկվել և դրական եզրակացություն ստացել: Տարին մեկ անգամ փորձաքննություն է անցնում թե՛ բալոնը, թե՛ արտադրամասը:

«Ամենօրյա ստուգումներ են անցկացնում թթվածնի կայանի տնօրենը, հերթապահ օպերատորը»,- ասաց տնօրենը:

Զոհված աշխատակիցը երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում: Պայթյունի հետևանքով վիրավորված մյուս աշխատակիցը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի 40-ամյա տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանը: ԲԿ-ի մեկ աշխատակից էլ վիրավորվել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս